Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Կինոերաժշտություն, ջազ և տանգո

Կինոերաժշտություն, ջազ և տանգո
05.03.2013 | 12:40

Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին կայանալիք համերգը կնվիրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին: Համերգի ընթացքում կհնչեն դասական երաժշտություն, կինոերաժշտություն, ջազ և տանգո: Հայ հանդիսատեսին սպասվում է անակնկալ. անվանի սաքսոֆոնահարը կներկայացնի նաև հայկական երաժշտություն` սեփական մեկնաբանությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ